ru24.pro
World News in Armenian
Август
2024

Դժվար կլինի․ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը՝ ՉԼ վիճակահանության մասին

0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է իր կարծիքով Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի վիճակահանության վերաբերյալ․ կատալոնական ակումբը կխաղա «Բավարիայի», «Բորուսիայի Դորտմունդի», «Ատալանտայի», «Բենֆիկայի», «Յանգ Բոյզի», «Ցրվենա Զվեզդայի», «Բրեստի» և «Մոնակոյի» հետ։

«Մենք շատ զարմացած էինք արդյունքներից։ Շահագրգռված ենք խաղալ այս մրցակիցների հետ։ Գերմանական երկու ակումբ կա։ Մրցակիցներին ավելի լավ վերլուծելու համար պետք է տեսնել գրաֆիկը։ Դժվար կլինի։ Բայց հիմա ես կենտրոնացած եմ վաղվա հանդիպման վրա»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։