Հայաստանի հավաքականը հաղթեց «Ալ Վադա» ակումբին
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթներն Աբու Դաբիի միջազգային մրցաշարում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ 1/4 եզրափակիչ խաղում Հայաստանն ուժերը չափեց «Ալ Վադա» ակումբի հետ:
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 108:84 հաշվով։ Ըստ այդմ՝ Հայատանի հավաքականն անցավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:
Կիսաեզրափակչում Հայաստանի մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ: