Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը երաշխավորված չէ առանց ռուսական գազի․ Սիյարտո
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն սոցցանցերում հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգ է գնացել էներգետիկ անվտանգության հարցերը քննարկելու համար։
«Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը երաշխավորված չէ առանց ռուսական գազի. խոսքը գաղափարախոսության մասին չէ, խոսքը ֆիզիկայի և մաթեմատիկայի մասին է:
Այսօր Եվրոպայում դա ասելու համար համարձակություն է պետք, բայց Հունգարիան գոհ է ռուսական էներգետիկ համագործակցությունից, որը երկրի պարենային անվտանգության երաշխիքներից է։
Ընդամենը մեկ ամսից՝ հոկտեմբերի 1-ին, կսկսվի գազի նոր տարին և կսկսվի ջեռուցման սեզոնը։ Մեր պատասխանատվությունն այժմ պարզ է՝ տաք պահել հունգարական տները»,-գրել է նա: