ru24.pro
World News in Armenian
Август
2024

Երեխայի ոտքը արգելափակվել է մետաղյա նստարանի ճաղերի արանքում․ օգնության են հասել փրկարարները

0

Օգոստոսի 30-ին, ժամը 18:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասի շենքերից մեկի մոտակա այգում երեխայի ոտքը արգելափակվել է մետաղյա նստարանի ճաղերի արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները հիդրավլիկ գործիքի օգնությամբ Է․ Օ․-ի (ծնված 2016 թ․) ոտքը դուրս են բերել արգելափակումից: