ru24.pro
World News in Armenian
Август
2024

Մակրոնին և Ֆրանսիայի ԱԳՆ-ին չեն զգուշացրել Դուրովի ձերբակալության մասին․ Reuters

0

Ոչ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ոչ Հանրապետության ԱԳՆ-ն նախապես չեն նախազգուշացվել Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության մասին:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Փարիզի դատախազության աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի տվյալներով՝ Դուրովը նույնպես տեղեկացված չի եղել նախապատրաստվող ձերբակալության մասին։

Աղբյուրը գործակալությանը լրացուցիչ հայտնել է, որ ֆրանսիական դատախազության հետաքննությունը ոչ մի կապ չունի ԱՄՆ-ի հետ:

Հիշեցնենք, որ երեկ Պավել Դուրովը դատական վերահսկողության տակ է վերցվել, նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը և պետք է 5 մլն եվրոյի չափով գրավ մուծի ու շաբաթական 2 անգամ ոստիկանական բաժանմունք ներկայանա, հայտնում է Փարիզի դատախազությունը