ru24.pro
World News in Armenian
Август
2024

Իրանը փորձում է խաղաղություն և բարեկամություն տարածել․ Իրանի նախագահ

0

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել ռազմական գործողությունների, բռնությունների դադարեցմանը և ամբողջ աշխարհում անվտանգության հաստատմանը:

Այս մասին Պեզեշյանը հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը փորձում է խաղաղություն և բարեկամություն տարածել:

Միևնույն ժամանակ, նա դատապարտել է ցանկացած ագրեսիա ցանկացած վայրում և պատրաստ է համագործակցել աշխարհում ցանկացած բռնություն և անվտանգության բացակայություն դադարեցնելու համար: