ru24.pro
World News in Armenian
Август
2024

Լոռիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արաիկ Աբրահամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր) անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

– խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով.

– առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը.

– պատուհանները անհրաժեշտության դեպքում չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.

– սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ մասնավորապես սեղանների և դարակաշարերի մակերևույթները, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից:

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

The post Լոռիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.