ru24.pro
World News in Armenian
Август
2024

Առուշ Առուշանյանը չի կարող լինել քաղաքապետ․ կա՛մ հրաժարական կտա, կա՛մ ավագանին պետք է անվստահություն հայտնի․ նախարար

0

Առուշ Առուշանյանի հետ կապված կա դատական վճիռ, որի երեք հատվածներից մեկի հետ նա համաձայն չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ հավելելով, որ խոսքն Առուշանյանի կողմից Գորիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու արգելքի մասին է։

Նախարարը շեշտեց, որ Առուշանյանը տուգանքը վճարել էր, մնացած մասով էլ՝ համաձայնվել։

«Ներկայացել է Սյունիքի մարզային պրոբացիայի ծառայություն, ծանուցվել է։ Այնտեղ նրանց փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որի հետ ես, որպես նախարար և պրոբացիայի ծառայության անունից խոսող մարդ, ասում եմ, որ համաձայն չեմ, բայց այստեղ մի կարևոր նրբություն կա, որ մենք ունենք ընթացիկ դատական գործ, ուստի հատուկ կարծիք չասեմ», - նշեց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Առուշանյանը ենթակա է կալանավորման, թե ոչ։

Նրա խոսքով՝ կա դատարանի վճիռ, որտեղ հստակ գրված է, որ Առուշանյանը չպետք է լինի քաղաքապետ։

«Այստեղ 2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին, իմ կարծիքով, ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու լիազորություն»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է սպասել առաջիկա նիստին, որը կայանալու է սեպտեմբերին։