ru24.pro
World News in Armenian
Август
2024

Առաջին խաղում հրաշալի արդյունք ենք գրանցել, բայց դա չպետք մեզ չափազանց մեծ վստահություն տա. «Նոայի» կիսապաշտպանը՝ «Ռուժոմբերոկի» դեմ պատասխան խաղից առաջ (տեսանյութ)

0

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոայի» 26-ամյա սլովակ կիսապաշտպան Մարտին Գամբոշը խոսել է ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ռուժոմբերոկի» դեմ պատասխան խաղի մասին։

«Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ այստեղ եմ նշել իմ նորամուտը և երեք անգամ խաղացել եմ այս մարզադաշտում։ Իհարկե, առաջին խաղում հրաշալի արդյունք ենք գրանցել, բայց դա չպետք մեզ չափազանց մեծ վստահություն տա, քանի որ երբեք չես իմանա, թե ինչ կլինի։ Պետք է ամեն ինչ ներդնենք խաղադաշտում»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Մարտին Գամբոշը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆի «Ռուժոմբերոկ» — «Նոա» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 20։30-ին։