Մայրաքաղաքում ապօրինի կանգնակներ տեղադրողները տուգանվում են (տեսանյութ)
Կենտրոն վարչական շրջանում հեռացվել են ապօրինի տեղադրված կանգնակներն ու երթևեկությունը խոչընդոտող այլ պարագաները։
Տնտեսվարողները նախազգուշացվում են, ապօրինի կանգնակներ կրկին տեղադրելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 75-ապատիկի չափով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն):
Շարունակական շրջայցերի նպատակը բոլոր քաղաքացիների համար անխոչընդոտ երթևեկություն ապահովելն է:
Մանրամասները՝ տեսանյութում։