Էրդողանն ընդունել է Ամերիկայի դեսպանին, ում առաջ նախորդ տարի «փակել էր դռները»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նստավայրում ընդունել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին, ով ավարտում էր իր դիվանագիտական առաքելությունը, ում առաջ նա նախկինում «փակել էր իր դռները»։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
2023 թվականի ապրիլին Էրդողանը հայտարարել էր, որ հրաժարվել է Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ հետագա շփումներից՝ ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ ամերիկյան դեսպանի հանդիպումից հետո։
Էրդողանը հայտարարել էր, որ իր նստավայրի դռները «փակ են» դեսպանի համար, ով «այլևս չի կարողանա ներս մտնել»։
Հատկանշական է, որ այնուհետև Ֆլեյքը մասնակցել է Էրդողանի երդմնակալությանը և ընդունելությանը Թուրքիայի ղեկավարի նստավայրում՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի Թուրքիա կատարած այցի ժամանակ։