«Արցախի հայկական ներկայությունը արմատախիլ անելու փորձ է». հրապարակվել է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ. էթնիկ զտման դեպքի ուսումնասիրություն» զեկույցը
0
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրավական կենտրոնի հովանավորությամբ, հրապարակել է մանրամասն զեկույց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի երկարատև հակահայկական խտրական քաղաքականությամբ։ Զեկույցը վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական հարձակումը և հաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացված միջադեպեր չեն, այլ հայերի դեմ խորապես արմատացած ինստիտուցիոնալ քաղաքականության