Արևմուտքը մեծացնում է տեղեկատվական ճնշnւմը Ռուսաստանի վրա․ Շոյգու
Հավաքական Արևմուտքը, փորձելով թուլացնել ռուս ժողովրդի միասնությունը, մեծացնում է տեղեկատվական ճնշումն:
Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր ժողովրդի միասնությունը թուլացնելու համար մեծանում է տեղեկատվական ճնշումը, իրականացվում է հասարակական գիտակցության մանիպուլյացիա, խթանվում են բացասական սոցիալական գործընթացները, աղավաղվում է պատմությունը»,-ասել Է Շոյգուն։