Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթեր կիրականացվի երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին. Սյունիքի մարզպետ
Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթեր կիրականացվի երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը։ Ներկայում իրականացվող՝ երկուշաբթի և ուրբաթ օրերի չվերթներին ավելացել է ևս մեկը։
Այսուհետ կանոնավոր կերպով ևս մեկ չվերթ կիրականացվի չորեքշաբթի օրերին»,- գրել է Ղուկասյանը։