Շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում Տիգրան Համբարձումյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել
Ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության 5-րդ խաղափուլը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Տիգրան Համբարձումյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել և միանձնյա առաջատարն է մինչև 12 տարեկան պատանիների խմբում:
Բենիկ Ագասարովը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը մինչև 16 տարեկան պատանիների խմբում:
Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը ունեն 4 միավոր մինչև 18 տարեկան պատանիների խմբում։
Սոնա Կրկյաշարյանը ունի 4 միավոր մինչև 14 տարեկան աղջիկների խմբում։
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 28-ին: