Ուկրաինան ԱՄՆ-ին կներկայացնի սեփական հաղթանակի հասնելու ծրագիրը․ Զելենսկի
Կիևը սեպտեմբերին ԱՄՆ-ին կներկայացնի սեփական հաղթանակի հասնելու ծրագիր։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կուրսկի շրջանը ներառված է մեր պլանում՝ Ուկրաինայի հաղթանակի պլանում։ Սա կարող է ոմանց համար չափազանց հավակնոտ թվալ, բայց մեզ համար դա կարևոր ծրագիր է»,- ասել է նա։
Ծրագրի երկրորդ ուղղությունը «Ուկրաինայի ռազմավարական տեղն է աշխարհի անվտանգության ենթակառուցվածքում», երրորդը ՝ «Ռուսաստանին դիվանագիտական ճանապարհով պատերազմն ավարտելու պարտադրանքի հզոր փաթեթը», չորրորդը ՝ «տնտեսական», - հավելել է Զելենսկին ։
Նա նշել է, որ պատրաստվում է պատերազմի ավարտի մասին ծրագիրը ներկայացնել ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, այնպես էլ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։
Նա նաև ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի բանակցությունների միջոցով։
«Ամեն ինչ կավարտվի երկխոսությամբ, բայց մենք պետք է ամուր դիրքեր ունենանք երկխոսության համար»,- պնդել է նա։