Օրվա առանձին ժամերի փակ կլինի Շենգավիթի Արագածի փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 08:00-ից 20:00-ն, փակ է լինելու Շենգավիթ վարչական շրջանի Արագածի փողոցը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
«Հորդորում ենք վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել Արագածի փողոցի երթևեկելի մասում: Խճողումային իրավիճակներից խուսափելու համար առաջարկվում է երթևեկել Ղարիբջանյան և Կատովսկի փողոցներով:
Նշված օրերին և ժամերին Արագածի փողոցով անցնող հասարակական տրանսպորտը կերթևեկի Ղարիբջանյան փողոցով»,-գրված է հաղորդագրության մեջ: