Ռոնալդուն հատուկ մրցանակ կստանա՝ որպես ՉԼ-ի պատմության լավագույն ռմբարկու
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի կողմից կստանա հատուկ մրցանակ՝ որպես Չեմպիոնների լիգայի խաղարկության պատմության լավագույն ռմբարկու։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Նրան մրցանակը կհանձնվի օգոստոսի 29-ին Մոնակոյում կայանալիք Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ։
«Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» և «Յուվենտուսի» նախկին հարձակվողը Չեմպիոնների լիգայի 183 խաղում դարձել է 140 գոլի հեղինակ։ Նա 11 գոլով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Լիոնել Մեսսիին, իսկ 46 գնդակով գերազանցում է երրորդ տեղում գտնվող Ռոբերտ Լևանդովսկիին:
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 7 առանձին մրցաշրջան ավարտել է որպես լավագույն ռմբարկու, ավելի շատ, քան ցանկացած այլ խաղացող: Նա նաև Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլերի ռեկորդակիրն է՝ 2013/14 մրցաշրջանում խփելով 17 գոլ։ 39-ամյա խաղացողը մրցաշարում հաղթել է 5 անգամ։