«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է հերթական խոշոր տրանսֆերը
«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ ուրուգվայցի կիսապաշտպան Մանուել Ուգարտեի տեղափոխության հարցում, հայտնում է ինսայդեր Դևիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա կիսապաշտպանի համար «Կարմիր սատանաները» փարիզցիներին կվճարեն 50 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն կարող է ևս 10 միլիոն եվրո ստանալ բոնուսների տեսքով։ Այսօր՝ օգոստոսի 27-ին Մանուելը պետք է բուժզննում անցնի՝ նախքան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելը։
Ուգարտեն փարիզյան ակումբին միացել է 2023 թվականի ամռանը՝ Լիսաբոնի «Սպորտինգից» 60 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆրանսիական Լիգա 1-ի անցած մրցաշրջանում կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։