Կոտայքի մարզում հողով ու քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարան ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան թաղամասում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության նախկին հոսպիտալի մոտակայքում, բեռնատար է կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հողով ու քարով բարձված «Foton» մակնիշի ռուսական համարանիշերով բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել և հայտնվել է շինության համար կառուցվող փոսում:
Տեղում վարորդին շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: