«Հայաստանին անհրաժեշտ է երիտասարդացում, նաեւ՝ քաղաքական ոլորտում». Բագրատ սրբազանը ներկայացնում է շարժման տեսլականը՝ 20 կետից ավել
0
«Հայաստանի հանրապետության համար չպետք է լինի «հակա»-ներով արտաքին քաղաքականություն։ Հայաստանը պետք է վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ իր նախկին կարգավիճակին». սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հավաքի ժամանակ, իր ելույթում, այսօր հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ «Հայաստանն աշխարհաքաղաքական ուժերի թատերաբեմ դարձնելը մերժելի է ու անընդունելի։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ուժային կենտրոնների