Ոստիկանությունում կանանց ներկայացվածության խնդիրը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ին. դեսպան Քվին
Օգոստոսի 23-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հանդիպում են ունեցել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ։