Նոր ընտրություններում հաղթելու դեպքում, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)
Նոր ընտրություններում հաղթելու դեպքում, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը․
«Նիկոլը կարող է իրեն փրկել ու Հայաստանին վնաս տալ՝ արտահերթ ընտրություն անելով։ ՀՀԿ-ն միշտ էլ ասել է, որ սխալ է Փաշինյանի հետ գնալ ընտրությունների։
Ինչպես 2021-ին խաբեց մարդկանց, եկավ իշխանության ու հանձնեց Արցախը, այնպես էլ հիմա, եթե գնա արտահերթ ընտրությունների, Սյունիքն է հանձնելու։
Ինչ վերաբերում է Սյունիքի «միջանցք»-ին, ապա դա ռուս-ադրբեջանական պահանջ չի, արևմտյան պահանջ է։ Եթե համեմատության մեջ ենք նայում, մեզ ձեռնտու է Սյունիքի ճանապարհի ռուսական վերահսկողությամբ տարբերակը, դա միջանցք չէ»,- նշել է Զաքարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․