ru24.pro
World News in Armenian
Август
2024

Հայաստանի իշխանությունները զբաղեցնում են իրենց աթոռները հակասահմանադրական միջոցներով. Բագրատ Սրբազան

0

Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի, այս մարդիկ զբաղեցնում են իրենց աթոռները հակասահմանադրական միջոցներով և սահմանադրական հեղաշրջում կատարած լինելով մեր երկրում: Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը արձագանքեց նաև դիտարկմանը, որ պայքարը կարող է նախատեսվածից ավելի երկար տևել։

«Ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»,- ասաց նա։