Էդգար Ղազարյանը մասնակցելու է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնի համար մրցույթին
Էդգար Ղազարյանը մասնակցելու է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնի համար մրցույթին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է hասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն եմ ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` մասնակցելու համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին»,- գրել է նա: