Ֆրանսիայում «Օռլեան»-«Վալենսիեն» հանդիպումը դադարեցվել է մարզադաշտում բռնկված հրդեհի պատճառով (տեսանյութ)
Օգոստոսի 23-ին կայացած ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երրորդ դիվիզիոնի «Օռլեան»-«Վալենսիեն» հանդիպումն ընդհատվել է մարզադաշտում բռնկված հրդեհի պատճառով։ Այս մասին հաղորդում է, Armsport.am-ը՝ France Bleu ռադիոկայանին հղումով։
Միջադեպը տեղի է ունեցել ընդմիջման ժամանակ, և «Stade de la Source»-ի սրճարանն այրվել է: Ծխի ամպը ծածկել է մարզադաշտը, հանդիպումը չեղարկվել է, երկրպագուները տարհանվել են տրիբունաներից։
France Bleu-ն նշել է, որ սա միակ միջադեպը չէր խաղի ընթացքում։ Այսպիսով, առաջին խաղակեսում «Վալենսիենի» երկրպագուն ընկել է տրիբունաներից և հոսպիտալացվել:
Ընդմիջմանը հանդիպման հաշիվը 1:1 է եղել և խաղն ի վերջո չի ավարտվել։