«Դա հոգեկան հիվանդություն է՝ նախկին ամեն ինչը մերժելը, Անկախության հռչակագրի օրվա ուղերձում շնորհավորանք չտեսա, լաց ու կոծ էր»
0
«Առավոտի» զրուցակիցն է նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ -Պարոն Մանուկյան, օգոստոսի 23-ը Անկախության հռչակագրի օրն է, պատմական ի՞նչ արժեք ու կարեւորություն ունի այդ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար։ -Այն 600 տարվա սպասված փաստաթուղթ է, հայոց հավաքական երազի արտահայտությունը։ Այն ծրագրային փաստաթուղթ է, պետականաստեղծ փաստաթուղթ է եւ ամենեւին ռոմանտիկ փաստաթուղթ չէ։ Անգամ այն