ru24.pro
World News in Armenian
Август
2024

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

0

Հանրապետության տարածքում օգոստոսի 26-ի կեսօրից հետո, 24-ի և 25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 24-28-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ի և 25-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում օգոստոսի 24-ի և 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-28-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։

The post Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.