Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան (տեսանյութ)
Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան՝ հայկական և թուրքական կողմերի համագործակցությամբ։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Հայաստանի ԱԳՆ-ն կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ և արագ կազմակերպվել են հիվանդի օդային տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
Նրա վիճակի մասին ՀՀ ԱԳՆ-ն ահազանգ է ստացել օգոստոսի 20-ին։ Բայազետի բժշկական կենտրոնում նրա առողջական վիճակը գնահատելուց հետո բժիշկները խորհուրդ չեն տվել Հայաստան տեղափոխել ցամաքային ճանապարհով: