ru24.pro
World News in Armenian
Август
2024

Հրդեհ՝ Հարավային Կորեայի հյուրանոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ

0

Հարավային Կորեայի Բուչոն քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհից 7 մարդ է զոհվել, 12 մարդ՝ վիրավորվել։  Yonhap գործակալությունը՝ հղում անելով  հրշեջ ծառայությունը։

Հրդեհը բռնկվել է ինը հարկանի հյուրանոցի ութերորդ հարկում, օգոստոսի 22-ի երեկոյան։ Երկու մարդ մահացել է, երբ պատուհանից ցատկել է հրշեջների տրամադրած փչովի ներքնակի վրա։

Զոհերի և վիրավորների մեծ մասի պատճառ է դարձել ծուխը:

Նախնական տեղեկություններով՝ կրակը բռնկվել է կարճ միացման հետևանքով։

BBC-ն իր հերթին հաղորդում է, որ չնայած կրակը չի տարածվել ամբողջ շենքում, սակայն այն մեծ վնաս է պատճառել, քանի որ սենյակներում չեն եղել  ջուր ցողող համակարգեր։ Հյուրանոցը կառուցվել է 2003 թվականին, նախքան երկրում օրենքով պարտադիր դարձավ հյուրանոցների համարներում ջուր ցողող համակարգերի առկայությունը։