Էբրահիմ Ռաիսիի այրին հարցազրույց է տվել և քննադատել Արևմուտքին
Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի այրին՝ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան, ամուսնու մահից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել
«Արևմտյան լրատվամիջոցները ստեղծել են Իրանի սարսափելի, վախեցնող իմիջ։ Արևմուտքը նպատակաուղղված կերպով դրդում է Իրանի երիտասարդությանը և կանանց այս Իրանի իշխանությունների դեմ»,-նշել է նա։
«ԱՄՆ-ն փորձում է պարտադրել իր կանոնները բոլորին և հետապնդում է նրանց, որոնք հրաժարվում են դրանց հետ համաձայնելուց, այդ թվում՝ Իրանին»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին նախագահ Ռաիսիին, արտգործնախարար Աբդոլլահիանին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» էր կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները մահացել էին։