Եգիպտոսի նախագահը սեպտեմբերի 4-ին կայցելի Թուրքիա
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին սեպտեմբերի 4-ին կայցելի Թուրքիա:
Էրդողանը հանդիպում կունենա նրա հետ։ Նշվում է նաև, որ նրանք նախագահելու են բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը:
Այցի ընթացքում քննարկման հիմնական թեման, ինչպես սպասվում է, Գազան կլինի, սակայն կքննարկվեն նաև երկու երկրների հարաբերությունները: