Ֆերմին Լոպեսին սպառնում է որակազրկում մի քանի խաղով
«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է որակազրկվել մի քանի խաղով։
21-ամյա խաղացողը Կատալոնական թիմի առաջին տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպումը (1:2) դիտել է ապօրինի հեռարձակմամբ, ինչը չի վրիպել Լա լիգայի ղեկավարության աչքից։
Նշվում է, որ կառույցը շատ զգայուն է անօրինական հեռարձակումների հետ կապված հարցերի նկատմամբ և այժմ դիտարկում է խաղացողի որակազրկման հնարավորությունը: Լոպեսը որակազրկման դեպքում կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության մեկ կամ նույնիսկ երկու տուր։
Նշենք, որ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Բարսելոնան» կխաղա Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։ Այնուհետև արտագնա հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։