ru24.pro
World News in Armenian
Август
2024

Հայաստանի անվտանգային հարցերի հետ Փաշինյանը ոչ մի ընդհանուր հայտարար չունի. Աշոտյան

0

Հայաստանի անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար:

Այսօր դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․

«Հայաստանին վերաբերող հարցերն ամբողջ աշխարհն է քննարկում առանց  Հայաստանի ներկայացուցիչների։ Վատ է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Բաքվի հետ է քննարկում հարցերը, բայց այդ վիճակին հասցրել է Հայաստանը։

Հայ-ռուսական հարաբերություններն այնքան փչացած են, այլևս անդառնալի, որ երկու կողմի պաշտոնյաները կարող են  իրենց հաշիվ չտալ, թե որտեղ ինչ են խոսում»,- նշեց նա։