ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար. «Սիվիլնեթ»
Հայաստանը ցանկանում է միանալ միջազգային «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։ Ամերիկյան կողմն արդեն իսկ ուսումնասիրում է Հայաստանի դիմումը։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը։