ru24.pro
World News in Armenian
Август
2024

Վահան Քերոբյանը ժամանակին կոնյակի սպիրտի վերաբերյալ առաջարկ է արել. ովքե՞ր են դեմ եղել

0

ՀՀ–ից արտահանվող կոնյակի սպիրտն առանց որակական հսկողության ոչ միայն վնասում է մեր կոնյակի համբավը, այլև արտադրողների շահերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով Ռուսաստանում անցկացված հետազոտության արդյունքներին։

Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:

Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հետազոտության արդյունքները չեն ստացել, թեմային կանդրադառնան փաստերին ծանոթանալուց հետո։
 
«Խնդիրը ոչ թե Հայաստանից Ռուսաստան արտահանվող շշալցված կոնյակն է, այլ կոնյակի սպիրտը, որի որակի հետ կապված մեծ խնդիրներ կան»,– ասաց Վահան Քերոբյանը` ընդգծելով, որ շշալցված կոնյակի որակն ավելի լավն է։
 
Նա պատմեց, որ 2023 թվականի վերջին, երբ դեռ նախարար էր, հրաժարվել է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կոնյակի սպիրտի սուբսիդավորման նախագիծն այն տեսքով, որով իրեն էր տրամադրվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։