ru24.pro
World News in Armenian
Август
2024

Բժիշկներն ասացին՝ երեխայի լեզուն պետք է հեռացնեն, այլ տարբերակ չկա, չհամաձայնեցի. լավագույն լուծումը փոխպատվաստումն է. 12-ամյա Վախթանգի բուժման համար գումար է անհրաժեշտ

0
Վախթանգի մայրը՝ Հայկուհի Մկրտչյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, այժմ ամուսնու և որդու հետ ապրում են Չարենցավան քաղաքում՝ վարձակալած բնակարանում։ Ամուսնու հետ աշխատում են, սակայն աշխատավարձը տալիս են բնակարանի վարձը, կոմունալներն են վճարում, երեխայի համար դեղորայք և սնունդ են գնում։ Աշխատավարձն այնքան մեծ չէ, որպեսզի կարողանան հավաքել որդու վիրահատության համար։