Փրկարարները հայտնաբերել են բրիտանացի միլիոնատեր Մայքլ Լինչի և նրա դստեր՝ Հաննայի մարմինները
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բրիտանացի գործարար Մայքլ Լինչի և նրա դստեր` Հաննայի մահը Սիցիլիայի ափերի մոտ զբոսանավի խորտակման ժամանակ հաստատվել է որոնողական աշխատանքների արդյունքում:
Այս մասին հայտնել Է Սիցիլիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության գլխավոր տնօրեն Սալվատորե Կոչինան։
Հիշեցնենք՝ 56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել փոթորկի պատճառով: Զբոսանավը նավարկում էր բրիտանական դրոշի ներքո։
Առափնյա պահպանության ծառայությանը հաջողվել է փրկել 15 հոգու, նրանց թվում՝ մեկ տարեկան երեխայի, որին տեղափոխել են Պալերմոյի մանկական հիվանդանոց։ Վեց մարդ, այդ թվում՝ չորս բրիտանացիներ, դեռևս համարվում են անհետ կորած։ Խորտակված նավը գտնվում է 49 մ խորության վրա՝ ափից մոտ 800 մ հեռու:
Օգոստոսի 20-ի առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Ջրասուզակները փորձում են մտնել նավ, սակայն դա բավական բարդ է՝ հաշվի առնելով նավի սուզման խորությունը և այն, որ նավը ծովի հատակին է գտնվում 90 աստիճան անկյան տակ։