«Արմավիր» ՔԿՀ-ում չորս անձ հացադուլ է իրականացնում․ կալանավորները համաձայն չեն մեղադրանքի հետ, դատապարտյալները՝ առողջական խնդիրներ ունեն. «Փաստինֆո»
0
«Փաստինֆո». ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում չորս անձ հացադուլ է իրականացնում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 21-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։ «Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել հուլիսի 23-ից, մյուսը՝ օգոստոսի 9-ից։