ru24.pro
World News in Armenian
Август
2024

Գալահերը՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի խաղացող․ պաշտոնական

0

Մադրիդի «Ատլետիկո»-ն հայտարարել է «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Կոնոր Գալահերի տեղափոխության մասին։

Նշվում է, որ անգլիացի կիսապաշտպանը «Ներքնակագործների» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2029 թվականի ամառը։ Մամուլում տեղեկություններ կան, որ մադրիդյան ակումբը Գալահերի համար կվճարի 40-45 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «Ազնվականների» կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։