ru24.pro
World News in Armenian
Август
2024

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

0

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում оգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Օգոստոսի 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։