ru24.pro
World News in Armenian
Август
2024

Գետերի մաքրման նպատակով նոր կայան և նոր սարքեր են տեղադրվում

0

Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսվել էր Հրազդան գետի վրա կառուցել աղբաորսիչ սարքեր:

Շենգավիթ վարչական շրջանի հատվածում հարմարանքների տեղադրումն արդեն ավարտական փուլում է: Առաջիկայում աղբաորսիչներ կկառուցվեն նաև Դավթաշեն և Կիևյան կամուրջների միջանկյալ հատվածում:

Միևնույն ժամանակ Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում: Կայանը նաև զտում է ջուրը, որի շնորհիվ կեղտաջուրը չի հասնում Հրազդան գետ:
Այսպիսով՝ կոշտ կենցաղային աղբը, կեղտաջուրն այլևս չեն լցվի Երևանյան լիճ: Այդ մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից: