ru24.pro
World News in Armenian
Август
2024

Երևանում բախվել են «Mercedes G500»-ը և «Mitsubishi»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

0

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բանկի կրուգի» հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Հմայակ Ս.-ի վարած «Mercedes G500» և Երևանի բնակիչ 24-ամյա Հրանուշ Գ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոց տեղափոխվածները վարորդներն են։