Ղրղզստանում սելավահոսքերից ջրածածկ է եղել 500 տուն
Ղրղզստանի առողջարանային Իսիկ Կուլի շրջանում սելավահոսքերը հեղեղել են շուրջ 500 տուն, մի շարք հյուրանոցներ և հանգստյան տներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Իսիկ Կուլի շրջանում սելավահոսքերի հետևանքով վնասվել է 497 բնակելի շենք, 3 սոցիալական հաստատություն և հանգստի գոտիներ: Սելավների հետևանքները վերացնելու վրա աշխատում է 1,048 մարդ և 77 միավոր տեխնիկա»,-ասվում է Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տարեսկզբից Ղրղզստանում տեղի է ունեցել սելավահոսքերով պայմանավորված ավելի քան 300 հեղեղում։ Տարերքի հարվածից զոհվել է 22 մարդ, վնասը գերազանցել է 4,7 միլիոն դոլարը։