ru24.pro
World News in Armenian
Август
2024

Սպերցյանը Whoscored-ի վարկածով ընդգրկվել է ՌՊԼ-ի՝ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

0

Whoscored վիճակագրական պորտալն իր պաշտոնական կայքում ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նույնպես հայտնվել է ՌՊԼ-ի 5-րդ տուրի խորհդանշական հավաքականում։

Հիշեցնենք, որ 5-րդ տուրում «Ցլերը» 2։1 հաշվով կամային հաղթանակ են տարել  «Նիժնի Նովգորոդի» նկատմամբ, իսկ Սպերցյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։