Յանիկ Սիները՝ Ցինցինատիի մրցաշարի հաղթող
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները նվաճեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի տիտղոսը։
Մրցաշարի եզրափակիչ խաղում նա 1 ժամ 38 րոպե տևած պայքարում 7:6 (7:4), 6:2 հաշվով հաղթեց ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։
23-ամյա թնիսիստը դարձավ Ցինցինատիի մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը՝ վերջին 16 տարիների ընթացքում։
Նախկինում Ցինցինատիի մրցաշարի չեմպիոն դարձած ամենաերիտասարդ թենիսիստը բրիտանացի Էնդի Մարեյն էր։ 2008 թվականին Մարեյը 21 տարեկան էր։