Պուտինը հստակ ասել է, որ Կիևի հետ այս պահին որևէ բանակցություն չի կարող լինել․ Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ ասել է, որ Կուրսկի շրջանի տարածք ներխուժելու փորձերից հետո Կիևի հետ որևէ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահն այդ մասին շատ հստակ ասել է, որ այն բանից հետո, երբ սկսվեցին հարձակումները Կուրսկի շրջանի վրա, և նույնիսկ ոչ թե հարձակումները, այլ ներխուժումը Կուրսկի շրջանի տարածք, որևէ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող», - նշել Է Լավրովը:
«Նախագահը նաև շատ կարևոր արտահայտություն է ասել, որին ես կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ մենք, անշուշտ, մի փոքր ավելի ուշ գնահատական կտանք այս իրավիճակին,-ասել է նա: