Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 3,000-րդ պարեկությունը
Հայաստանում ԵՄ առաքելությունը նշում է 3,000-րդ պարեկությունը:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ առաքելության գրառումից։
«Պարեկային խումբը բարձրացել է մինչև 3,000 մետր՝ տեղում իրավիճակը դիտարկելու և զեկուցելու։
Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունիի և Իջևանի 6 առաջապահ հենակետերից»,- ասվում է հաղորդագրությունում։