ru24.pro
World News in Armenian
Август
2024

Մեսսին 50 հազար եվրոյի հայց է ներկայացրել բնապահպան ակտիվիստների դեմ

0

Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դատական հայց է ներկայացրել Futuro Vegetal (Բուսական ապագա) բնապահպանական կազմակերպության դեմ՝ պահանջելով 50 հազար եվրո փոխհատուցում Իբիցայում ներկված վիլլայի համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Օգոստոսի սկզբին Futuro Vegetal-ի անդամները սև և կարմիր ներկի մի քանի տարաներ էին նետել Մեսսիի տան պատերին: Նրանք բացատրել են, որ իրենց ակցիան ուղղված է հարուստ մարդկանց դեմ, որոնք, իրենց կարծիքով, պատասխանատու են կլիմայական ճգնաժամի համար։ Մեսսիի տան ներկված պատերի ֆոնին իսպանացիները բացել են պաստառ՝ «Օգնենք մոլորակին. Ուտենք հարուստներին, վերացնենք ոստիկանությունը»։

Ակտիվիստները Մեսսիի տան ընտրությունը բացատրում են նրանով, որ Իբիցայի արևմտյան ափին գտնվող առանձնատունը երկար ժամանակ դատարկ է եղել։

Futuro Vegetal-ը Մեսսիի պահանջի չափն անհամաչափ է համարում պատճառված վնասին և նշել է, որ պատրաստ չէ վճարել այդքան գումար արգենտինացի աստղին։