ru24.pro
World News in Armenian
Август
2024

«Ես իմ պաշտոնեական դիրքը չեմ չարաշահել»․ Հովիկ Աբրահամյանի ցուցմունքը Ծաղկաձորի անտառները սեփականաշնորհելու գործով. Hetq.am

0

«Հետք»-ը կարողացել է ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի խումբ այլ նախկին պաշտոնյաների ցուցմունքները, որոնք վերաբերում են Ծաղկաձորի անտառներն ապօրինի սեփականաշնորհելու գործին։

Տարիներ առաջ հրապարակել էինք պաշտոնյաների կողմից Ծաղկաձորի անտառները 2007-2009 թվականին ապօրինի սեփականաշնորհելու մասին հետաքննությունը։ Պարզել էինք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և մի խումբ այլ պաշտոնյաներ ապօրինի տիրացել էին ավելի քան 50 հեկտար անտառապատ հողերի։ Մեր հրապարակման հիման վրա քրեական գործ հարուցվեց Հատուկ քննչական ծառայությունում, որը հետագայում կարճվեց։ Քրեական գործի նախաքննության ժամանակ անտառները սեփականաշնորհած պաշտոնյաները հարցաքննվել են։ Ստորև ներկայացնում ենք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիկնապահ Բագրատունի Բարսեղյանի ցուցմունքները՝ առանց խմբագրման։ 

Երևան, 19 հունվարի 2019 թ․

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ցանկանում է բացատրություն տալ հրավիրված փաստաբան Երեմ Սարգսյանի ներկայությամբ։

Առաջադրված հարցերի շուրջ տալիս եմ սույն բացատրությունը, որ վերը նշված հասցեում բնակվում եմ ընտանիքիս հետ միասին, 2013 թվականից: 1990 թվականին ավարտել եմ Երևանի ժողինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Կառավարման ոլորտում աշխատել եմ 1995 թվականից, մասնավորապես՝ 1995 թվականին ընտրվել եմ Արտաշատ քաղաքի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1997 թվականին ընտրվել եմ Արտաշատի քաղաքապետ, 1998 թվականին նշանակվել եմ Արարատի մարզպետ, 2000 թվականին նշանակվել եմ ՀՀ տարածքային կառավարման նախարար, 2007 թ․-ի ապրիլին նշանակվել եմ փոխվարչապետ, 2008 թվականի ապրիլին նշանակվել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2008 թվականի օգոստոսին ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2008 թվականի սեպտեմբերին ընտրվել եմ ԱԺ նախագահ: 2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել եմ ՀՀ Վարչապետ ու պաշտոնավարել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 7-ը, իսկ հրաժարականից հետո մինչ օրս որևէ տեղ չեմ աշխատում: 

Հարց - Կարո՞ղ եք հայտնել, թե 2006 թվականի ապրիլին Դուք, աշխատելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում գտնվող հողերի կատեգորիայի փոխման հանձնարարականներ տվե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որ գերատեսչություններին եք տվել հանձնարարականը:

Պատասխան - Ես նման բան չեմ հիշում, սակայն չեմ բացառում, որ իմ լիազորությունների սահմաններում կամ ստացված հանձնարարականները ուղարկեմ տարածքային մարմիններին ի կատարման:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։